Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Ելենա Վայենգան ապրիլի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մենահամերգով:
Վայենգայի երգացանկում ընդգրկված են հեղինակային երգեր, հին և ժամանակակից ռուսական ռոմանսներ, բալլադներ: Չի բացառվում, որ նա իր երևանյան համերգի ընթացքում կատարի որևէ հայկական ստեղծագործություն:
Հավելենք, որ սա երգչուհու առաջին համերգն է Հայաստանում:
Կայանալիք համերգի տոմսերի արժեքը կլինի 5000-100 000 դրամ: